Փարաքար գյուղում վագոն-տնակ է այրվել
Հուլիսի 14-ին` ժամը 15.39-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գ. Լուսավորիչ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.03-ին, մարվել՝ 16.08-ին։
Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը (21 քմ) և խոտածածկ տարածք (500 քմ)։










