Ուկրաինացի օդաչուն ինքնանետում է կատարել մարտական Су-25-ի բռնկվելուց հետո
Ուկրաինական Ստարոկոնստանտինով քաղաքի թռիչքուղում ծրագրային թռիչքներ իրականացնելիս բռնկվել է Су-25 մարտական ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ կայքը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին:
Գերատեսչությունից ընդգծել են, որ օդաչուն արհեստավարժ կերպով է իրեն դրսևորել և հասցրել է ինքնանետում կատարել: Նրա վիճակը բավարար է: Հրդեհը չեզոքացվել է: Կրակի բռնկման պատճառները պարզելու համար հատուկ հանձնաժողով է կազմվել:
Աղբյուրի տվյալներով` Ուկրաինայի Զինված ուժերի օդուժը մոտ 25-30 Су-25 գրոհային ինքնաթիռ ունի, որոնք գտնվում են տարբեր տեխնիկական վիճակներում:










