Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հսկողության տակ է առել Քեմերոնի տունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հսկողության տակ է առել երկրի արդեն նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի տունը, որը գտնվում է Լոնդոնի Նոթինգ-Հիլ թաղամասում։
Նա ընտանիքի հետ այս տանն է ապրելու Դաունինգ-սթրիթում պաշտոնական նստավայրից տեղափոխվելուց հետո, գրում է РИА Новости-ն:
Քեմերոնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ԵՄ-ի կազմում երկրի մնալու օգտին իր կողմից գլխավորվող արշավը պարտություն է կրել հունիսի 23-ին անցկացված հանրաքվեում: Այժմ նստավայր կտեղափոխվի նոր վարչապետ Թերեզա Մեյը:
The Independent թերթի հաղորդմամբ՝ ոստիկանների խումբը ժամանել է Նոթինգ-հիլի տան մոտ: Նախկինում ոստիկանությունը հսկում էր նախկին վարչապետ Թոնի Բլեերի տունը, իսկ այժմ նրանք կհսկեն նաև Քեմերոնի տունը:










