ՌԴ սահմանին 130 ուկրաինական վագոն է կասեցվել

19:32 • 14.07.16

Ռուսաստանի Դաշնության տարածքով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու պատճառով Բելառուսի և Ուկրաինայի կայաններում Ղազախստան ու Ղրղզստան ուղևորվող ուկրաինական տարանցիկ բեռով համարյա 130 վագոն է կասեցվել։ Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Укрзализныця ուկրաինական երթուղիների տարածած հայտարարությանը։

 

Նշվում է, որ ընկերությունը բեռնափոխադրիչներին առաջարկում է այնպիսի երթուղի ընտրել, որն անցնում է Սև ու Կասպից ծովերով և Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս տեսակի երթուղիներն արդեն օգտագործվել են ուկրաինական ապրանքները Միջին Ասիայի երկրներ առաքելու համար։