«Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 անձի դանակահարելու գործով 21-ամյա երիտասարդ է ձերբակալվել. Shamshyan.com

16:59 • 14.07.16

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սարգսյանը, ով կասկածվում է հուլիսի 9-ին Երևանի Մարգարյան փողոցի վրա գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 հոգու դանակահարելու մեջ։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Կայքի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ, ովքեր հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքներ կատարելուց հետո պարզել են հանցագործության դրդապատճառն ու դեպքի հանգամանքները, որից հետո դարանակալումներ են կատարել կասկածյալ Ա. Սարգսյանի բնակության վայրում:

Դեպքից 2 օր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել Նորիկ անվամբ երիտասարդ տղան, ով հայտարարել է, որ դանակահարությունը կատարել է ինքը, սակայն ոստիկաններն ու արդեն Աջափնյակ և Դավիթաշեն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ դանակահարությունը իրականում կատարել է ոչ թե Նորիկը, այլ նրա եղբայրը՝ Արթուրը և իբրև լավություն՝ Նորիկը փորձել է ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնելով իր վրա վերցնի կատարվածը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։