Ստոկհոլմում 28 լեզվով խոսող վարորդներով տաքսի ծառայություն կգործարկեն
Տաքսի ծառայություններ մատուցող շվեդական ընկերությունը նոր ծառայություն է գործարկել, որը թույլ կտա Ստոկհոլմում գտնվող արտասահմանցիներին տարբեր լեզուներով խոսող վարորդով տաքսի պատվիրել:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, ընկերության մենյուում 28 լեզու է ներառված: Taxi Stockholm խումբը հայտարարում է, որ Taxi Translators նախագծի շնորհիվ Շվեդիայի մայրաքաղաքը կդառնա առաջին քաղաքը, որն այցելուներին բազմալեզու տաքսի ծառայություն է առաջարկում:
Ընկերության մենեջերի խոսքով` նախագծի միտքն առաջացել է օտարերկրյա աշխատուժի առկայությամբ պայմանավորված: «Մենք շատ վարորդներ ունենք, ովքեր եկել են աշխարհի տարբեր երկրներից: Այդ պատճառով էլ որոշել ենք, որ հաճախորդները կարող են մեքենա պատվիրել` իրենց մայրենի լեզվով խոսող վարորդով», - ասել է տաքսի ծառայության ղեկավարը:










