Թուրք ընդդիմադիր առաջնորդից պահանջել են Էրդողանին 50.000 լիրա վճարել՝ նրան «վիրավորելու» համար
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդին հուլիսի 14-ին հրահանգել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխհատուցում վճարել՝ նրան «խարդախ բռնապետ» անվանելու համար, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Անկարայի քաղաքացիական դատարանը վճռել է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է 50.000 լիրա վճարի (17.200 դոլար) նախագահին վիրավորելու համար:
Քըլըչդարօղլուն այդ խոսքերն ասել է երկու անգամ՝ հունվարի 16-ին և հունվարի 19-ին: Նրա փաստաբանը հերքում է մեղադրանքը:










