Նիսի օդանավակայանում տարհանում է իրականացվում, տերմինալներից մեկը շրջափակել են զինվորականները. AP
Նիսի օդանավակայանում ուղևորների տարհանում է իրականացվում, հայտնում է Associated Press գործակալությունը:
«Ուղևորներին հրահանգել են դուրս գալ օդանավակայանից»,- հայտնել է գործակալությունը:
Գործակալության թղթակցի տվյալներով՝ տերմինալներից մեկը շրջափակել են զինվորականները:
Fox հեռուստաալիքի տվյալներով՝ տարհանման պատճառը կասկածելի պայուսակն է եղել:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Նիսում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը:










