Բարեկամաբար ընդունել են մուսուլմաններին, բայց ֆրանսիացիների տունը քանդում են. ՀՀ բնակիչը Նիսում հարձակման մասին (տեսանյութ)
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկանալով` Երևանի բնակիչ Սվետլանա Հարությունյանը շատ մեծ ցավ է ապրել։ Նա անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար որդու հետ ծաղիկներ դրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։
«Բարեկամաբար ընդունել են մուսուլմաններին, բայց տեսնում ես, ոնց են իրենց՝ ֆրանսիացիների տունը քանդում։ Ահավոր է, շատ ահավոր»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սվետլանան։
Նշենք, որ գիշերը բեռնատար ավտոմեքենան մխրճտվել էր Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Ֆրանսիական Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Մոմավառությունից մանրամասները՝ տեսանյութում։










