Անհայտ անձը Սանկտ Պետերբուրգի Անմար կրակի վրա խորոված է պատրաստել

16:29 • 15.07.16

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը փորձում է պարզել տղամարդու ինքնությունը, ով Մարսյան դաշտում գտնվող Անմար կրակի վրա խորոված է պատրաստել:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ըստ ականատեսների, խորովածը պատրաստել են մի խումբ մարդիկ, ովքեր եղել են ոչ սթափ վիճակում: Մինչդեռ իրավապահները պարզել են, որ իրականում մեկ գործող անձ է եղել: Այդ են փաստել նաև տեղանքում տեղադրված տեսահսկման խցիկները:

 

Հայտնի է, որ կարգազանցին բռնելուց հետո նրան կենթարկեն քրեական պատասխանատվության:

 

Աղբյուրը հավելում է, որ ԽՍՀՄ-ի տարածքում առաջին Անմարը կրակը, որը երբեք չի դադարել վառվել, գտնվում է Մարսյան դաշտում: