Չինաստանում «Նեպարտակ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 69-ի
Չինաստանի Ֆուցզյան պրեֆեկտուրայում «Նեպարտակ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 69-ի, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տարերքը տարել է 21 մարդու կյանք: Եվս 6 մարդ անհետ կորած է համարվում:
Սինհուայի տվյալներով՝ տարերքից տուժել է 654,4 հզ մարդ 9 քաղաքներում և 54 գյուղերում, շտապ տարհանվել է 500 հզ մարդ:
Թայֆունի հասցրած տնտեսական վնասը կազմում է 135 մլն դոլար:
Հաղորդվել է նաև փոթորկի հետևանքով Թայվանում գրանցված երեք մահվան դեպքերի մասին:










