Նիսում զոհերի թվի մեջ կա մի կին, ում ամուսինը հայ է

13:41 • 15.07.16

 

ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերին, ասաց, որ իրենք անընդհատ կապի մեջ են հայ համայնքի հետ: 

 

«Կես ժամ առաջ համայնքի հետ խոսել է մեր համապատասխան վարչության պետը և նրան հայտնել են, որ զոհվածների անունները ամբողջությամբ դեռ հրապարակված չեն, իսկ հրապարակված անունների մեջ կա միայն մեկ կին, ում ամուսինը հայ է»,-ասաց նա և նշեց, որ այլ տեղեկություն չունեն:

 

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է նաև ՀՀ քաղաքացի:


Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:


Հիշեցնենք, որ Ham Jan անունով ֆեյսբուքյան օգտատերը Tert.am-ի՝ ահաբեկչության մասին նյութի մեկնաբանությունների տակ  նշել է, որ ընտանիքով եղել են Նիսում, հազիվ փրկվել են և հավելել, որ մի հայ կին է մահացել։


Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: