Մեքսիկայում բանտից փախուստի դիմած վտանգավոր հանցագործների մի մասը հայտնաբերվել է տաքսու մեջ

09:30 • 15.07.16

Մեքսիկական հայտնի հանգստավայր Կանկուն քաղաքի բանտից փախուստի դիմած 10 առավել վտանգավոր հանցագործներից 2-ը հայտնաբերվել են, հայտնել է Կինտանա Ռոո նահանգի հանրային անվտանգության նախարարությունը:

 

Ըստ գերատեսչության տեղեկության՝ փախուստի դիմած հանցագործները հանգիստ տաքսիով երթևեկել են Վալյադոլիդ և Մերիդա քաղաքների միջև` հարևան Յուկատան նահանգում: Նրանք սկսել են ճանապարհը զբոսաշրջային Պլայա դել Կարմեն վայրից և հայտնաբերվել են ոստիկանական կետում մեքենայի զննման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

 

Հանցագործները կապ են ունեցել տեղի ամենավտանգավոր «Հարավացիներ» բանդայի հետ և կասկածվում էին սպանություններ կատարելու համար: Մյուս 8 կալանավորների որոնումները շարունակվում են, քննության ընթացքում պաշտոնից հեռացվել է բանտի տնօրենը, որտեղից փախել են հանցագործները: