Քերին հուսով է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումները

13:01 • 15.07.16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի շարունակել ոչ միայն Սիրիայի, այլև Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ թեժ կետերի հարցով վերջին ամիսներին անցկացված քննարկումները: Այդ մասին գրում է РИА Новости-ն:

 

Ողջ աշխարհը սպասում է, որ Մոսկվան և Վաշինգտոնն առավելագույն օպերատիվ միասնական քայլեր կձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտարարել է Քերին:

 

«Ես կարծում եմ, որ ողջ աշխարհն այժմ հույսեր է կապում մեզ հետ և սպասում է, որ մենք առավելագույն օպերատիվ կերպով քայլեր կձեռնարկենք, որոնք զգացնել կտային, որ մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն բան ահաբեկչության սպառնալիքին վերջ դնելու և ողջ աշխարհը միավորելու համար՝ վերջ դնելով կյանքի նկատմամբ նրանց զզվելի ահաբեկչական մոտեցմանը»,- ասել է Քերին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովն ուրբաթ առավոտյան Մոսկվայում մեկ րոպե լռությամբ հարգել են հինգշաբթի ուշ երեկոյան Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։