ՀՀ Մարսելի հյուպատոսության աշխատակազմը Նիսում է, կապի մեջ է համայնքի հետ

12:55 • 15.07.16

Մարսելի Հայաստանի արտգործնախարարության հյուպատոսության աշխատակիցները Նիսում են, կապ են պահպանում հայ համայնքի և մեկ զոհի ընտանիքի հետ, որը ՀՀ քաղաքացի է:


Վիրավորների վերաբերյալ տվյալները դեռ չեն հայտնվում, իսկ հայ կամ ՀՀ քաղաքացի զոհերի առկայությունն ու նրանց թիվը ճշտվում է:


Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ֆրանսիայում ՀՀ  դեսպանատնից` առաջարկելով բոլոր տեսակի պարզաբանումների համար դիմել Հայաստանի արտգործնախարարություն:


Նշենք, որ տարբեր տվյալներով` ներկայումս Նիսի գաղութում 5000-10000 հայ է ապրում: