Mastercard-ը փոխել է իր լոգոտիպը

11:05 • 15.07.16

Mastercard միջազգային վճարային համակարգը, որն ունի աշխարհում ամենաճանաչելի լոգոտիպերից մեկը, ցանկանալով համընթաց քայլել ժամանակի հետ, փոխել է դրա դիզայնը:

 

Ինչպես նշում է The Verge-ը, նոր մշակված դիզայնը ժամանակակից տեսք ունի, անմիջապես մտազուգորդվում է Mastercard-ի հետ ու լավ է նայվում նույնիսկ սմարթֆոնի փոքր էկրանի վրա:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս իր լոգոտիպը ռեդիզայնի է ենթարկել Mastercard-ի գլխավոր մրցակից Visa ընկերությունը: