Նախնական տեղեկություններով` Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի
Նախնական տեղեկություններով` Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Ham Jan անունով ֆեյսբուքյան օգտատերը Tert.am-ի՝ ահաբեկչության մասին նյութի մեկնաբանությունների տակ նշել է, որ ընտանիքով եղել են Նիսում, հազիվ փրկվել են և հավելել, որ մի հայ կին է մահացել։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:










