Գերմանիայում ապաստան ստանալու վերաբերյալ ՌԴ-ից ստացված դիմումների մեծ մասը ներկայացրել են չեչենները. Коммерсантъ
Գերմանիայում 2016-ին ապաստան ստանալու վերաբերյալ Ռուսաստանից ներկայացված 5.277 դիմումներից 4.410-ը ներկայացրել են չեչենները, գրում է «Коммерсантъ»-ը` հղում անելով Գերմանիայի փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչությանը:
Համաձայն այդ տվյալների՝ Հյուսիսային Կովկասի բնակիչներն առաջատար դիրքեր են զբաղեցնում ռուսաստանցիների թվում, որոնք դիմել են Գերմանիայում ապաստան ստանալու համար:
Նշվում է, որ 2.672 դիմում ներկայացրել են տղամարդիկ, 2.605 դիմում` կանայք: Առավել մեծ թվով դիմումներ ստացվել է 18-50 տարեկան մարդկանցից:
Բացի այդ, 2016-ին Ռուսաստանից դիմողների ընդհանուր թիվն ավելացել է`2.847-ից մինչև 5.277 մարդ։










