Նիսում հատուկ օպերացիա է իրականացվում. պատանդներ չկան
Ֆրանսիական Նիս քաղաքի կենտրոնում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հատուկ օպերացիա է իրականացվում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է երկրի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Անրի Բրանդեն:
«Քաղաքում գործողությունների հատուկ ծրագիր է մշակվել, որը նախատեսված է այն իրավիճակների համար, երբ կան բազմաթիվ զոհեր»,- ասել է նա:
Բրանդեն հաղորդել է նաև, որ քաղաքում պատանդների առկայության վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Նրա խոսքով՝ Նիցցա է ժամանել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Նիսում անհայտ անձը բեռնատարով մխրճվել է Անգլիական լողափին հավաքված մարդկանց ամբխի մեջ: Հաղորդվում է 60 զոհերի և 100-ից ավել վիրավորների մասին:










