Ձերբակալվել է Նիսի ահաբեկչի նախկին կինը

18:24 • 15.07.16

Նիսում ձերբակալվել է հուլիսի 14-ին ահաբեկչական ակտ իրականացրած տղամարդու կինը, հաղորդում է Meduza.io-ն՝ հղում անելով BFM TV հեռուստաալիքին։

Նշվում է, որ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ, կան հարյուրավոր վիարվորներ, իսկ 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։