Քաղաքացիները ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ Նիսի զոհերի
Այսօր վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ են դնում և մոմեր վառում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ հարգանքի տուրք մատուցելով Նիսում ահաբեկչության հետևանքով մահացածներին:
Նախնական տեղեկություններով` Ֆրանսիայի Նիս քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի, ինչի մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Տեսանյութը՝ շուտով։ 













