Հարձակում Նիսում. զոհերի թիվը կարող է հասնել 50-ի
Նիցցա քաղաքում հինգշաբթի երեկոյան հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Մերձծովյան Ալպերի շրջանի ղեկավարությունը: Ըստ տվյալների՝ կան բազմաթիվ վիրավորներ:
Ավտոմեքենայով անհայտ անձը բախվել է մարդկանց ամբոխին, ովքեր զբոսնում էին հանրահայտ Անգլիական լողափով: Ըստ BFM TV-ի տվյալների՝ ամենաքիչը 50 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ:
BBC-ի հաղորդմամբ՝ Նիցցայի քաղաքապետն արդեն հայտարարել է տասնյակ զոհերի առկայության մասին, սակայն կոնկրետ թիվ չի ներկայացվել: Տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ սեփական տներից:










