Նիսի ահաբեկչի բեռնատարում հայտնաբերվել է անձը հաստատող ևս մի փաստաթուղթ

15:16 • 15.07.16

Նիսում ահաբեկչություն իրականացրած անձի բեռնատարում հայտնաբերվել է անձը հաստատող ևս մի փաստաթուղթ: Այդ մասին հայտնել է iTele հեռուստաալիքը:

 

«Ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել է անձը հաստատող ևս մի փաստաթուղթ: Մենք դեռ չենք կարող ասել, թե խոսքը հնարավոր հանցակցի մասին է, թե ոչ»,- հայտնել է հեռուստաալիքը:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։

 

Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը: