«Նուբարաշենի» 3 դատապարտյալներ դիմել են տարբեր ինքնավնասումների
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.-ն հուլիսի 14-ին` ժամը 17:00-ին տեսակցությունից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Գարիկ Մ.-ն և նրա երկու խցակիցները վերոնշյալ փաստի կապակցությամբ դիմել են տարբեր ինքնավնասումների: Դատապարտյալներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:










