Էյֆելյան աշտարակը կներկվի Ֆրանսիայի դրոշի գույներով`Նիսի ահաբեկչության զոհերի հիշատակին

23:03 • 15.07.16

Փարիզի Էյֆելյան աշտարակը ուրբաթ երեկոյան կներկվի Ֆրանսիայի ազգային դրոշի գույներով` կապույտ, սպիտակ ու կարմիր` որպես Նիսում տեղեի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին հայտարարված սգո նշան:

ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Փարիզի քաղաքապետարանը:  Որոշումը կայացրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում է կայացրել հուլիսի 16-ը, 17-ը և 18-ը սգո օր հայտարարել` ահաբեկչության հետևանքով զոհված 84 մարդու հիշատակին: Երկրում դրոշները կիջեցվեն արդեն այսօրվանից: