Pokémon Go խաղը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը. Եգիպտոսի իշխանություններ

16:26 • 15.07.16

Եգիպտոսի նախարարների կաբինետի խոսնակ Հոսամ ալ-Քավիշը հայտարարել է, որ վերջերս ներկայացված Pokémon Go խաղը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ տվյալ հավելվածը ներբեռնած սմարթֆոններն ամենայն ուշադրությամբ զննվելու են` պոտենցիալ վտանգը հայտնաբերելու համար:

 

Նման հայտարարությամբ է նաև հանդես եկել Եգիպտոսի Ազգային հետազոտական կենտրոնի նախկին տնօրեն Հանի ալ-Նազերը` կրկնելով, որ Pokémon Go-ն լուրջ վտանգ է երկրի անվտանգության համար:

 

Ըստ ալ-Նազերի՝ հավելվածը կարող է օգտագործվել լրտեսության ու կարևոր տեղեկության հավաքման համար:

 

Նշենք, որ Pokemon Go խաղացողները հետազոտում են իրական աշխարհը` փորձելով գտնել վիրտուալ պոկեմոններին, որոնց կարելի է տեսնել ու որսալ Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների միջոցով: Խաղի ստեղծողների մտահղացմամբ՝ աշխարհով մեկ սփռված են Poke Stops  անցակետեր, որոնք խաղացողներին խաղը շարունակելու համար անհրաժեշտ միավորներ են տալիս:

 

Բացի այդ, այդ անցակետերի միջոցով կարելի է գրավել վայրի պոկեմոններին, որոնց խաղացողներն այնքան շատ են ուզում բռնել:

Pokémon Go խաղը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը. Եգիպտոսի իշխանություններ