Հնդիկները Թրամփին թեյի 6.000 փաթեթիկ են նվիրել` հոգին մաքրագործելու համար

11:36 • 15.07.16

Հնդկական Կալկաթա քաղաքում գործող և թեյի արտադրությամբ զբաղվող Te-a-Me Teas ընկերությունն արտասովոր նվեր է ուղարկել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփին:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկերության գործադիր տնօրեն Սումիթ Շահն էքսցենտրիկ միլիարդատիրոջն ուղարկել է կանաչ թեյի 6.000 փաթեթիկ`հույս հայտնելով, որ դրանց օգտագործումից հետո թեկնածուն ավելի խելացի կդառնա ու կմաքրագործի իր հոգին:

 

Շահը նաև մանրամասնել է, որ հատուկ կայք է բացել Թրամփի համար (www.teafortrump.com), որտեղ օգտատերերը կարող են ամերիկացի գործարարին ուղղված հաղորդագրություններ թողնել` կոչ անելով նրան ավելի հաճախ թեյ խմել:

 

«Մենք վստահ ենք, որ կանաչ թեյը շատ օգտակար է մարդկանց համար: Լիահույս ենք, որ կանաչ թեյը կօգնի պարոն Թրամփին մաքրագործել իր միտքը, մարմինն ու հոգին: Բացի այդ, այն մարդկանց ավելի խելացի է դարձնում, ուստի` մենք կոչ ենք անում պարոն Թրամփին կանաչ թեյ խմել` հանուն ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի բարօրության»,-նշել է Շահը: