Նիում հաձակման զոհերի թիվը հասնում է 60-ի
Մոտ 60 մարդ է զոհվել Ֆրանսիական Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հաղորդում է տեղեկատվական iTele հեռուստաալիքը՝ հղում անելով Նիսի դատախազին:
Հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդանց աամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափիին Բաստիլի օրվա տոնակատարությանը նվիրված հրավառությունը տեսնելու համար:
Ըստ ականատեսների՝ վարորդը զիգզագաձև է վարել բեռնատարը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդու սպանի:
Հինգշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել էր, որ 2015թ-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը չի երկարացվի հուլիսի 26-ից հետո:










