Համացանցում հայտնվել են Նիսում ահաբեկչի ոչնչացման տեսանյութերը (տեսանյութեր)
Սոցցանցերում և հեռուստաալիքներում հայտնվել են Նիսում ահաբեկչի ոչնչացման տեսանյութերը:
@AmichaiStein1 օգտատիրոջ կողմից Twitter-ում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները դանդաղ մոտենում բեռնատարին, որտեղ ենթադրաբար գտնվում է ահաբեկիչը, և կրակում վարորդի խցիկի ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բեռնատարում հայտնաբերվել են տարբեր տեսակի զենք և նռնակներ: Այնուամենայնիվ, ահաբեկիչը չի հասցրել օգտագործել բոլոր զենքերը, քանի որ ոստիկանությունը նրան ոչնչացրել է մինչ այդ:
Twitter սոցիալական ցանցում հրապարակվել է ևս մի տեսանյութ, որտեղ այլ դիրքից է երևում, թե ինչպես են ոստիկանները շրջապատում ահաբեկչի բեռնատարը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը:










