Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունն ուժեղացրել է Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը

15:15 • 16.07.16

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի: Այդ մասին շաբաթ օրը РИА Новости-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

 

«Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն անցել է պետական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

 

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: