Կալիֆոռնիայում անհայտ անձինք կրակ են բացել խնջույքի 150 մասնակցի ուղղությամբ

21:13 • 16.07.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ  քաղաքում անհայտ անձինք  մեքենայից կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ:

Ինչպես նշվում է Քերն շրջանի շերիֆի մամլո հաղորդագրության մեջ` մեքենան, որից  սկսել են կրակել անցնելիս է եղել առանձնատան կողքով, որտեղ կազմակերպված միջոցառմանը շուրջ 150 մարդ է ներկա գտնվել:  Մեքենայի անցնելու պահին հյուրերի մեծամասնությունը փողոցում է գտնվելիս եղել:

Երբ մեքենան մոտեցել է հանգստացողներին` մեքենայից կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ: Հարձակման հետևանքով 14 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Իրավապահ մարմինները դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման կազմակերպման հետևում: