Գերմանիան հրաժարվել է ապաստան տալ Էրդողանին. լրատվամիջոցներ  

03:40 • 16.07.16

Գերմանիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռին թույլ չի տվել վայրէջք կատարել իր երկրի տարածքում, գրում է The Daily Beast-ը՝ հղում անելով  NBC հեռուստաալիքին:

Հաղորդագրությունում ասվում է, որ թուրքական առաջնորդի ինքնաթիռը ուղևորվում էր Լոնդոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանը ապաստան էր խնդրել Գերմանիայից, երբ թուրք զինվորականները փորձում էին ռազմական հեղաշրջում իրականացնել: