Հիլարի Քլինթոնը հայտարարել է Թուրքիայի կառավարությանն աջակցելու անհրաժեշտության մասին

10:36 • 16.07.16

ԱՄՆ նախկին պետքարտուղար, այժմ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը հայտարարել է Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն աջակցելու անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ես մեծ անհանգստությամբ հետևում եմ Թուրքիայում արագ զարգացող իրադարձություններին: Մենք բոլորս պետք է հանգստության և օրենքը, ինստիտուտները, մարդու հիմնարար իրավունքները և քաղաքացիական ազատությունները հարգելու կոչ անենք, ինչպես նաև աջակցենք ժողովրդականորեն ընտրված կառավարությանը: Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի խուսափեն հետագա բռնությունից և արյունահեղությունից, իսկ ամերիկացի քաղաքացիների և դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը պետք է ապահովվի»,- ասել է Քլինթոնը:

 

Ավելի վաղ թուրքական կառավարությանն աջակցություն են հայտնել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: