Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ. РИА Новости

11:49 • 16.07.16

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ՝ այդ երկրում հեղաշրջման փորձից հետո, հայտնում է РИА Новости-ն:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Պետական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 90-ի:


Ըստ ճշտված տվյալների՝ վիրավորվել է 1.154 մարդ: Հիմնականում բախումներ են ընթացել երկրի մայրաքաղաք Անկարայում, ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, ինչպես նաև Մարմարիս հանգստավայր քաղաքի այն հյուրանոցի մոտ, ուր հանգրվանել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: