«Իսլամական պետությունը» ստանձնել է Նիսում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել է 84 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Համապատասխան հայտարարությունը տարածել են խմբավորմանը մոտ ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիսում ահաբեկչության գործով ձերբակալվել է հինգ մարդ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:










