Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը քննարկել են ՀՀ–ԼՂՀ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

13:28 • 16.07.16

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:


Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: