Թուրքիայում զայրացած ամբոխը հարձակվել է ապստամբած զինվորականների վրա (լուսանկարներ)

15:30 • 16.07.16

Թուրքիայում քաղաքացիների խմբերը հարձակվել են հանձնվող զինվորականների վրա և հարվածներ հասցրել նրանց, ովքեր մասնակցել են երկրում տապալված հեղաշրջման փորձին: Վերջիններիս փորձել է պաշտպանել ոստիկանությունը, գրում է Al Jazeera-ն:


Ստամբուլում զինվորականները, ովքեր լույս շաբաթ մի քանի տանկով արգելափակել էին Բոսֆորի նեղուցը, առավոտյան զենքերը հանձնելուց հետո զայրացած ամբոխի կողմից հարձակման են ենթարկվել:

 

Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և օդ կրակել՝ պաշտպանելու համար հանձնվող զինվորականներին զայրացած ամբոխից, ովքեր բռունցքներով և ոտքերով, ինչպես նաև փայտով հարվածներ են սկսել հասցնել ապստամբներին:

 

Սոցցանցերում նաև լուսանկարներ են հայտնվել Բոսֆորի կամրջի վրա տեղի ունեցած դեպքերից: Լուսանկարներում երևում է, որ զինվորականներին հարվածում են գոտիներով: Մարդիկ նաև բարձրանում են ռազմական տեխնիկայի վրա և սելֆի անում: