Թուրքիայում 5 գեներալ և 29 գնդապետ է պաշտոնից ազատվել. թուրք պաշտոնյա

09:56 • 16.07.16

Թուրք պաշտոնյաներից մեկը հայտնել է 5 գեներալի և 29 գնդապետի պաշտոնից ազատման մասին՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: 

Թուրքիայի ամբողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել: