Ամենաքիչը 42 մարդ է զոհվել Անկարայում զինված հեղաշրջման փորձի ընթացքում
Ամենաքիչը 42 մարդ է սպանվել ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում, ասվում է Գյոլբաշի դատախազության հաղորդագրությունում:
Ուրբաթ մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ իրականացրեցին Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է:










