Նիցցայի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 20 անձանց ինքնությունը պարզված չէ

01:15 • 17.07.16

Նիցցայում ահաբեկչությունից հետո վերակենդանացման բաժանմունքում գտնվող մոտ 20 մարդու ինքնությունը պարզված չէ, հաղորդում է  Le Point պարբերակարանը:

Հինգշաբթի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիցցայի Անգլիական լողափում Բաստիլի գրավման օրը տոնելու: Զոհվել էր  84 մարդ:

Ըստ պարբերականի, որը հղում է անում բժիշկներին, Նիցցայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մոտ 20 մարդու ինքնություն դեռ չի որոշվել: Ահաբեկչությունից մոտ երկու օր անց մորգերում 16 զոհերի դիեր կան, որոնց անձը նույնպես որոշված չէ: