Նիցցայի ահաբեկիչը ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքին 100.000 եվրո է ուղարկել
Հուլիսի 14 –ին ֆրանսիական Նիցցա քաղաքում բեռնատարով տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկած Մոհամեդ Լաուեժ Բուլելն արյունալի ահաբեկչությունից առաջ իր ընտանիքին 100.000 եվրո է ուղարկել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ահաբեկչի բարեկամներն ուղղակի ապշել են` տեսնելով գումարի չափը, քանի որ Ֆրանսիայում ապրելու 8 տարվա ընթացքում Բուլելը հարազատներից չնչին օգնություն է ուղարկել: Բացի այդ ծագումով թունիսցի 31-ամյա տղամարը բարեկամներին է ուղարկել նաև իր «սելֆին» ու հայտնել, որ իր կյանքում ամեն ինչ շատ լավ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԶԼՄ-ներին այս մասին պատմել է ահաբեկչի 19-ամյա եղբայրը` Ջաբեր Բուլելը: Բացի այդ ահաբեկչի բարեկամները պատմել են, որ տղամարդը 12 տարեկանից հոգեկան խանգարումներ է ունեցել, թմրանյութեր ու ալկոհոլ է օգտագործել:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին բեռնատար ավտոմեքենան, որի ղեկին եղել է Բուլելը, մխրճվել է Նիցցայի Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 84-ի:
Հայտնի, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:










