Պուշկինի թանգարանը Ռաֆայելի ցուցահանդեսի այցելության համար 45 րոպե տևողությամբ սեանսներ կսահմանի

20:32 • 31.08.16

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում կբացվի «Ռաֆայել. Կերպարի պոեզիա. Ուֆիցիի պատկերասրահի ու Իտալիայի այլ հավաքածուների ստեղծագործությունները» ցուցահանդեսը:

Ինչպես Interfax-ին հայտնել է թանգարանի մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը կիրականացվի 45 րոպե տևողությամբ սեանսներով:

«Յուրաքանչյուր սեանս կտևի 45 րոպե, ինչից հետո հանդիսատեսը ստիպված կլինի լքել ցուցասրահը: Որոշումն ընդունվել է այցելուների մեծ հոսքի հետևանքով առաջացած հերթերից խուսափելու համար»,- պարզաբանել է թանգարանի մամուլի ծառայությունը:

Պուշկինի թանգարանը Ռաֆայելի ցուցահանդեսի այցելության համար 45 րոպե տևողությամբ սեանսներ կսահմանի