Իրանցի արվեստագետը 2000 թղթե նավակ է բաց թողել Էգեյան ծով՝ ի հիշատակ ծովում խեղդված սիրիացի գաղթականների
Իրանցի արվեստագետ, մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ Թուրաժ Սաբերիվանդը 2000 թղթե նավակ է բաց թողել Էգեյան ծով՝ ի հիշատակ ծովում խեղդված 2000 սիրիացի գաղթականների, գրում է «Բիրգյուն» թերթը։
2000 ճերմակ թղթե նավակներն Էգեյան ծով են բաց թողնվել Թուրքիայի Իզմիր քաղաքից:
Թուրաժ Սաբերիվանդն ավելի վաղ ֆլեշմոբ էր իրականացրել Իրանում՝ Գազայի հատվածում բախումների հետևանքով զոհված երեխաների անունները փուչիկների վրա գրելով և օդ բաց թողնելով:











