Վուդի Ալենն առաջին անգամ սերիալ է նկարահանել, ներկայացվել են հեռուստաշոուի առաջին կադրերը (լուսանկարներ, տեսանյութ)

23:58 • 31.08.16

Վուդի Ալենը սեպտեմբերին կներկայացնի իր առաջին սերիալը` «Ճգնաժամը վեց տեսարանում» խորագրով: Ալենն անձամբ է գրել և նկարահանել սերիալի առաջին սեզոնի 6 մասերը, իսկ դերերից մեկը կատարել է փոփ աստղ Մայլի Սայրուսը, գրում է filmpro.ru-ն:

«Ճգնաժամը վեց տեսարանում» սերիալը դա բազմասերիանոց կատակերգություն է, որի գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին ԱՄՆ-ի համար անհանգիստ շրջանում: Կենտրոնում միջին դասի բարեկեցիկ ընտանիք է, որին մի անգամ ոմն մեկը հյուր է գալիս: Նա եկել է ընտանիքի ձանձրալի կյանքը գլխիվայր շուռ տալու:

Բացի Մայլի Սայրուսից, սերիալում կնկարահանվեն Ռեյչել Բրոսնահենը, Ջոն Մագարոն, Էլեյն Մեյը և Սոնդրա Ջեյմսը: 80-ամյա Ալենը նույնպես կատարել է գլխավոր դերերից մեկը:

 

Вуди Аллен впервые снял сериал: представлены первые фото из телешоу

 

 

Վուդի Ալենն առաջին անգամ սերիալ է նկարահանել, ներկայացվել են հեռուստաշոուի առաջին կադրերը (լուսանկարներ, տեսանյութ)