Սինդի Քրոուֆորդի ընտանիքը՝ հոլիվուդյան պրեմիերայի ժամանակ (լուսանկարներ)
Հանրահայտ մոդել Սինդի Քրոուֆորդի ամբողջ ընտանիքը մասնակցել է դստեր` Կայա Գերբերի մասնակցությամբ առաջին ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային:
Ինչպես նշում է Tatler.ru-ն, Քրոուֆորդի 15-ամյա դուստրը որոշել է իրեն փորձել ոչ միայն մոդելային կարիերայում, այլև որպես դերասանուհի:
Թեև աղջիկը նկարահանվել է Sister Cities ֆիլմի երկրորդ պլանում, հոլիվուդյան պրեմիերայի ժամանակ նա եղել է գլխավոր աստղը և իր ծնողների ու եղբոր հպարտությունը:






















