Վան Դամը տեսանյութ է հրապարակել, որում «պարում» է Ռոստովից ռեփերի երգի տակ (տեսանյութ)

11:58 • 01.09.16

Հանրահայտ դերասան Ժան Կլոդ Վան Դամն Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում «պարում» է Ռոստովից ռեփեր Վիտալի Պիկայի «Փաթիմեյքեր» երգի տակ, գրում է lenta.ru-ն:

 

Տեսանյութում հատված է 1989 թվականի «Քիքբոքսեր» ֆիլմից, որում դերասանը պարում է, իսկ հնչում է ռեփերի երգը։ Այդ ֆիլմում նա հանդես է եկել գլխավոր դերում: 

 

Սեպտեմբերին համաշխարհային վարձույթ է դուրս գալիս նոր «Քիքբոքսերը», որը 1989 թվականի համանուն ֆիլմի նոր տարբերակն է լինելու: Այս ֆիլմում նույնպես գլխավոր դերում հանդես է գալու Վան Դամը:

 

 

Վան Դամը տեսանյութ է հրապարակել, որում «պարում» է Ռոստովից ռեփերի երգի տակ (տեսանյութ)