Ջեքի Չանը նկարահանվել է ռուս-չինական ֆիլմում. հայտնվել են առաջին կադրերը (լուսանկարներ)

22:14 • 01.09.16

Չինաստանում շարունակվում են բրիտանացի քարտեզագիր Ջոնաթան Գրինի ճանապարհորդությունների շարունակության մասին ֆիլմի նկարահանումները: Ֆիլմում նկարահանվում են ոչ միայն ռուս աստղեր, որոնց թվում` Յուրի Կոլոկոլնիկովն ու Անդրեյ Մերզլիկինը, այլև արտասահմանցիներ`Ջեքի Չանը, Չարլզ Դենսը, Ջեյսոն Ֆլեմինգը և Ռութգեր Հաուերը, փոխանցում է filmpro.ru-ն:

«Ճանապարհորդություն դեպի Չինաստան: Երկաթե դիմակի գաղտնիքը» ֆիլմի պրոդյուսեր և սցենարիստ Ալեքսեյ Պետրուխինը պարբերաբար տեղադրում է Instagram սոցկայքում նկարահանվող ֆիլմից տեսարաններ: Լուսանկարներից կարելի է բավականին հետաքրքիր տեղեկություն ստանալ, օրինակ, բարդ տեսարաններից մեկը նկարահանել են իրական Շաոլինյան մենաստանում:

Պետրուխինի խոսքով, նկարահանող խումբն աշխատանքների ընթացքում անընդհատ նոր բաներ է փորձում, այնպես որ կարելի է շատ հետաքրքիր արդյունքների սպասել:

Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են ինչպես ռուսական, այնպես էլ չինական կինոընկերություններ: Կռվի տեսարանների բեմադրման համար պատասխանատու է Jackie Chan stunt team հայտնի թիմը:

 

 

 

 

 

Ջեքի Չանը նկարահանվել է ռուս-չինական ֆիլմում. հայտնվել են առաջին կադրերը (լուսանկարներ)