Հայտնի են այն 8 դերասանները, որոնցից մեկը կմարմնավորի հաջորդ Ջեյմս Բոնդին
Հայտնի են այն ութ դերասանները, որոնք հայտնվել են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի հաջորդ մասում 007 գործակալին մարմնավորելու թեկնածուների կարճ ցուցակում:
Ինչպես գրում է The Independent-ը` ցուցակը գլխավորում է 43-ամյա Իդրիս էլբան, ով ամենատարեցն է հավակնորդ դերասաններից: Նրան հաջորդում է 39-ամյա Մայքլ Ֆասբենդերը, որ հայտնի է իր երկարատև դերակատարմամբ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում:
Հայտնի գործակալին մարմնավորելու հավակնորդներից է 37-ամյա Լյուկ Էվանսը, որ նկարահանվել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 6-րդ մասում: Մյուս թեկնածուն 36-ամյա Չարլի Հաննեմն է, որին հաջորդում են 35-ամյա Թոմ Հիդլսթոնը և 33-ամյա Էյդան Թերները:
Ամենաերիտասարդ թեկնածուներն են 31-ամյա Ջեյմս Նորթոնը և 30-ամյա Ջեյմի Բելը: Դերասանի վերջնական ընտրությունը կկատարի պրոդյուսեր Բարբարա Բրոկկոլին:
Իդրիս էլբա

Մայքլ Ֆասբենդերը

Լյուկ Էվանս

Չարլի Հաննեմ

Թոմ Հիդլսթոն

Էյդան Թերներ

Ջեյմս Նորթոն

Ջեյմի Բել











