Բելգիայի արվեստաբանները բացահայտել են՝ ինչի հետք է Մունկի «Ճիչ» կտավի վրա (լուսանկարներ)

14:58 • 01.09.16

Բելգիայի Անտվերպենի համալսարանի արվեստաբանները բացահայտել են Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավի ամենավաղ ու հայտնի տարբերակի գաղտնիքը, հաղորդում է Mirror-ը:

 

Արվեստաբանները պարզել են, որ կտավի կենտրոնական կերպարի աջ ուսի մոտ գտնվող սպիտակ բիծը մոմի հետք է: Ենթադրաբար այն կաթել է կտավի վրա Մունկի արվեստանոցը լուսավորող մոմերից:

 

Նշվում է, որ բծի բնույթը բացահայտվել է ռենտգենաֆլուորեսցենտային վերլուծության միջոցով: Ավելի վաղ գիտնականները ենթադրել են, որ բիծը թռչունների ծերտի հետք է:

 

 

 

 

 

Բելգիայի արվեստաբանները բացահայտել են՝ ինչի հետք է Մունկի «Ճիչ» կտավի վրա (լուսանկարներ)