Թռչող խոզեր ու պրիզմաներ. Լոնդոնում բացվել է Pink Floyd-ի ցուցահանդեսը (լուսանկարներ)

12:48 • 01.09.16

Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում օգոստոսի 8-ին բացվել է հանրահայտ բրիտանական «Փինք Ֆլոյդ» ռոք խմբի միջազգային ցուցահանդեսը, հաղորդում է Reuters-ը:

 

The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains («Փինք Ֆլոյդի ցուցահանդես. նրանց մահկանացու մնացորդները») կոչվող ցուցահանդեսով նախապատրաստվում է խմբի 50-ամյակին նվիրված հետահայաց էքսպոն, որը կմեկնարկի հաջորդ տարվա մայիս ամսին: Այն կցուցադրի խմբի նվաճումները երաժշտության, ֆիլմերի նկարահանման, լուսանկարչության, բեմադրության, լուսավորման, գրաֆիկայի, դիզայնի և ճարտարապետության ոլորտներում:

 

Նշվում է, որ ցուցահանդեսի բացումը նշանավորվել է թանգարանի շենքից ամրացված ու դրա վերևում թռչող փղով, որը, պրիզմաների հետ մեկտեղ, իրենից ներկայացնում է խմբի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը:

 

«Փաստն այն է, որ մենք դեռ գոյություն ունենք ու 50 տարի անց դեռ հետաքրքրում ենք մարդկանց»,- ասել է Նիք Մեյսոնը` խմբի թմբկահարն ու հիմնադիրներից մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թռչող խոզեր ու պրիզմաներ. Լոնդոնում բացվել է Pink Floyd-ի ցուցահանդեսը (լուսանկարներ)